National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
11.03.2016
Էդուարդ Շարմազանովի ելույթը ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի արտագնա նիստում
1 / 1

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏ: «Հարգելի գործընկերներ, 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը եւ ՀՀ Նախագահի կողմից ներկայացվեցին Հայաստանի հիմնական առաջնայնությունները, որոնց մեջ որպես առաջնային ուղղություններ նշվել են ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ռազմավարությունը մինչեւ 2025 թվականը եւ դրա ընդունումը 2016 թվականին, ինչպես նաեւ արտաքին սպառնալիքներին միասնաբար դիմակայելու եւ տարբեր միջազգային հարթակներում փոխգործակցության անհրաժեշտությունը:

Մեծապես կարեւորում եմ, որ ՀԱՊԿ անդամ պետությունները եւ դրանց խորհրդարանական պատվիրակությունները միջազգային հարթակներում մշտապես դրսեւորեն հավասարակշռված դիրքորոշում եւ հանդես չգան այնպիսի հայտարարություններով, որոնք չեն բխում ոչ միայն ՀԱՊԿ անդամ առանձին պետությունների, այլեւ ՀԱՊԿ ընդհանուր շահերից:

Ցավոք, երբեմն բախվում ենք դեպքերի, երբ ՀԱՊԿ անդամ որոշ պետություններ միջազգային հարթակներում ոչ միայն չեն պաշտպանում իրենց դաշնակիցներին, այլեւ հաճախ հանդես են գալիս այնպիսի դիրքորոշմամբ, որը հակասում է ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշմանը: Սա անթույլատրելի է, եւ մենք պետք է անենք հնարավորը՝  նման բացասական երեւույթներն ապագայում բացառելու համար:

Կցանկանայի անդրադառնալ նաեւ ահաբեկչության, ռասիզմի եւ այլատյացության դրսեւորումներին: Կարծում եմ`  սա մարտահրավեր է ուղղված ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլեւ ողջ մարդկությանը: Կոչ եմ անում մեր վճռական,ոչ-ն ասել նմանատիպ բացասական երեւույթներին առանց բացառության: Թույլ տվեք նշել, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախորդ նիստից հետո առայսօր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին մնում է մտահոգիչ: Մենք մշտապես հանդես ենք եկել եւ շարունակում ենք հանդես գալ բոլոր հիմնախնդիրների, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով` երեք հայտնի սկզբունքների հիման վրա: Ռազմական հռետորաբանությունը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը պետք է ոչ միայն անթույլատրելի լինեն, այլեւ դատապարտվեն բոլորիս կողմից: Մեր կազմակերպության համար կենսական նշանակություն ունի իրերն իրենց անուններով կոչելը: Միայն այդ դեպքում մեզ կհաջողվի կանխել նման սպառնալիքների կրկնությունը»:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կհրավիրվի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am